Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հերթական զույգը՝ Բրազիլիա-Բելգիա

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հերթական զույգը՝ Բրազիլիա-Բելգիա
03.07.2018 | 18:30

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հուլիսի 6-ին կհանդիպեն Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։


Մրցաշարի 1/8 եզրափակիչի հանդիպումներում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան 2:1 հաշվով հաղթեց Մեքսիկային, Բելգիան 3:2 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի նկատմամբ։ Երեքշաբթի օրը Շվեդիա-Շվեյցարիա և Կոլումբիա-Անգլիա հանդիպումներով կավարտվի առաջնության 1/8 եզրափակիչը։ Այս զույգերի հաղթողները քառորդ եզրափակիչում կհանդիպեն հուլիսի 7-ին։ Քառորդ եզրափակիչի մյուս երկու զույգերն են՝ ՈՒրուգվայ-Ֆրանսիա և Խորվաթիա-Ռուսաստան։

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ